Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգությունը» ո՞ւմ կժառանգի

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգությունը» ո՞ւմ կժառանգի
08.06.2013 | 11:03

Ըստ մեր տեղեկությունների՝ «Ժառանգություն» կուսակցությունում շուտով փոփոխություններ են լինելու: Միացյալ նահանգներից վերադարձած, ամերիկահայերին յուր ջերմագին բարևներն ու ողջագուրանքները տարած և ազգային քաղաքական ինտրիգների հայրենիք վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է, վայր դնի կուսակցության ղեկավարի լիազորությունները: «Ամեն ինչ տանում է դրան»,- ասաց կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրը. «Մինչև հունիսի վերջ հարցը կլուծվի: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում»: Ո՞վ կլինի կուսակցության նախագահը, թեկնածուներ կա՞ն` հարցրինք: «Կան, իհարկե, կարող են անսպասելի բաներ լինել այդ առումով»` ասվեց:
Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, այլևս չի ուզում նախագահել: Կուսակցությանը: Նա, ըստ երևույթին, հոգնել է լիդերի դերում լինելուց: Իհարկե, լիդերության ծանր խաչին ոչ բոլորն են դիմանում: Շատ դիմացկուններ նույնիսկ երբեմն երերում են այդ պատասխանատու հարթակի վրա, իսկ Հովհաննիսյանի քաղաքական-գաղափարական ողջ պաշարը, կարծես թե, սպառվեց նախագահական ընտրությունների հետ ու արդեն Երևանի ավագանու ընտրություններին այն պարզապես նախորդի անհաջող կրկնությունն էր: Քաղաքական շոուն գնահատելի արժեք է, եթե զուգահեռվում է գաղափարական աշխատանքի հետ՝ որպես երկրորդ ջութակ: Բայց հենվել միայն շոուի վրա, նշանակում է իսկապես վաղ թե ուշ տանուլ տալ մտքի ճակատամարտը: Վազգեն Մանուկյանի ականջը կանչի` գնացքից պետք է կարողանալ ժամանակին թռչել: Րաֆֆի Հովհաննիսյանը, հավանաբար, այդ որոշումն արդեն ընդունել է, չնայած նման նախադեպ արդեն եղել է, և Հովհաննիսյանը վերադարձել է կրկին կուսակցության ղեկին: Այնպես որ, թեև մեր աղբյուրը պնդում է, որ այլ տարբերակ չկա, և Հովհաննիսյանը «պոստը» թողնելուց հետո էլ չի վերադառնա, այդուամենայնիվ, ոչինչ բացառված չէ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ